Ոստիկանությունը պարզաբանել է հարյուրավոր մարդկանց զենքով պարգևատրելու լուրերը

Սոցիալական ցանցում և լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում այն մասին, որ ոստիկանության պետը վերջին 1-1,5 ամսում հարյուրավոր մարդկանց զենքով է պարգևատրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ վերջին 1-1․5 ամսում ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է ոստիկանության մեկ ծառայող։

Գերծանրաբեռնված են, բայց պատշաճ աշխատում են. ՀՀ ոստիկանությունը` «հսկայական հերթերի» մասին

Ոստիկանությունը հիշեցնում է, որ «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ ոստիկանության պետն իրավունք ունի պարգևատրելու բացառապես ոստիկանության ծառայողներին, իսկ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ զենքով պարգևատրումը ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակ է։

Այսինքն, ՀՀ ոստիկանության պետի կողմից զենքով կարող են պարգևատրվել միայն ոստիկանության ծառայողները՝ երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես և ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար։

Այս պարզաբանումը, փաստորեն, հերքում է սոցիալական կայքերում տարածված տեղեկությունները, թե ոստիկանապետը վերջին 1-1,5 ամսում հարյուրավոր մարդկանց զենքով է պարգևատրել։

Ծառայողական քննություն է սկսվել. ոստիկանությունը` սոցցանցերում շրջանառվող տեսանյութի մասին