Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել ԿԸՀ–ին. դատարանն այսօր որոշում կկայացնի

Վարչապետի թեկնածուն պահանջում է, որպեսզի անվավեր ճանաչվի ԿԸՀ–ի այն որոշումը, որով Արզաքանցյանը դուրս է մնացել նախընտրական պայքարից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Հայաստանի Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Սնունդ քվեի դիմա՞ց. ԿԸՀ-ում կասկածի տակ է Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը

Արզաքանցյանը դիմել է Վարչական դատարան և պահանջել, որպեսզի անվավեր ճանաչվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 10-ի այն որոշումը, որով Արզաքանցյանի գրանցումն ընտրություններին մասնակցելու համար անվավեր էր ճանաչել։

Հավելենք, որ հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանին:

Արզաքանցյանի մամուլի քարտուղար Տիգրան Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ հայցն այսօր է քննարկվելու և որոշում կայացվելու։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն, ուսումնասիրելով Հայաստանի դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը, որոշեց մերժել փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։

21-ում արդեն ֆաբրիկա ուներ, 24-ում՝ ինքնաթիռ. Արզաքանցյանի ինչի՞ն են պետք ընտրությունները

Արզաքանցյանը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։ ԿԸՀ–ի հաշվարկներով՝ նա Հայաստանից բացակայել է փաստաթղթերի ներկայացման օրվան նախորդող 1461 օրից 1005 օրը։