«Միլաս`ամենաապահով ձեռքերում». Սիլվա Հակոբյանը հայ զինվորների հետ լուսանկար է հրապարակել

Երգչուհու հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը, նրանք մի շարք դրական մեկնաբանություններ են գրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Ճանաչված երգչուհի Սիլվա Հակոբյանն Insragram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել դստեր`Միլայի և հայ զինվորների մասնակցությամբ։

Կադրում երեք երիտասարդ են` զինվորական համազգեստով, որոնցից մեկը գրկել է երգչուհու դստերը։ «Միլաս`ամենաապահով ձեռքերում»,–գրել է երգչուհին։

Նրա հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը, նրանք մի շարք դրական մեկնաբանություններ են գրել։ «Հզորներն ու Միլան», «Ամենահզորը հայ զինվորն է», «Խաղաղ ու անփորձանք ծառայություն ձեզ»,–գրել են նրանք։

«Մի հատ պաչիկ տուր»․ Սիլվա Հակոբյանի համով դստրիկը «մի հատով» չսահմանափակվեց. տեսանյութ

Հիշեցնենք` Սիլվա Հակոբյանի դուստրը լույս աշխարհ է եկել 2020թ.–ի օգոստոսի 6-ին։ Սիլվան հղիության ողջ ընթացքում կապ էր պահում երկրպագուների հետ ջերմ լուսանկարների միջոցով։