«Պատիվ ունեմը» չի բացառում, որ կարող է կոալիցիա կազմել «Հայաստան» դաշինքի հետ

Արսեն Բաբայանն անդրադարձել է ընտրություններից հետո քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքը չի բացառում, որ ընտրություններից հետո կարող են «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա կազմել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը` պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ են «Հայաստան» դաշինքի հետ համագործակցությունը։

ԿԸՀ-ն մերժեց․ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցեն ընտրություններին

«Ես վստահ եմ, որ այս իշխանություններին հեռացնելու համար մենք դիմելու ենք բոլոր տրամաբանված գործողությունների։ Ես իրական եմ համարում նաև «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծումը»,–ասաց Բաբայանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Մասնակցում են 21 կուսակցություն ու 4 դաշինք։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին, կավարտվի հունիսի 18-ին։