Նեթանյահուն կես ժամում Իսրայելի նոր վարչապետին է փոխանցել գործերը

Կոալիցիան, որը Քնեսեթի 24-րդ գումարման ընտրությունների արդյունքներով հաջողվել է ձևավորել «Եշ Աթիդ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդային, ստացել է «Փոփոխությունների դաշինք» անվանումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուից գործերի փոխանցումը կառավարության նոր ղեկավար Նաֆթալի Բենեթին կես ժամից պակաս է տևել, հայտնում է «Մաարիվ» պարբերականը:

Իսրայելում իշխանության են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցները

«Բենեթի և Նեթանյահուի միջև լիազորությունների փոխանցման հանդիպումն ավարտվել է ընդամենը 25 րոպեում», - ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես արդեն հայտնել էինք,  «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթը դարձել է Իսրայելի նոր վարչապետ: Քնեսեթը քվեարկել է Իսրայելի նոր կառավարության վստահության քվեն ստանալու օգտին, որն առաջիկա երկու տարում կգլխավորի Բենեթը։ Այնուհետև, ըստ կոալիցիոն պայմանավորվածությունների, նրան կփոխարինի «Եշ Աթիդ»- ի առաջնորդ Յաիր Լապիդը: 60 խորհրդարանականներ կողմ են քվեարկել, 59-ը ՝ դեմ։

Կոալիցիան, որը Քնեսեթի 24-րդ գումարման ընտրությունների արդյունքներով հաջողվել է ձևավորել «Եշ Աթիդ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդուին, ստացել է «Փոփոխությունների դաշինք» անվանումը և 120 տեղանոց Քնեսեթում ունի 61 պատգամավոր:

Խորհրդարանում ընդամենը 7 մանդատ ունեցողն էլ կարող է վարչապետ դառնալ. Իսրայելի օրինակը