Մարդու իրավունքների պաշտպանի անունից կեղծ հարցումներ են անում

Արման Թաթոյանը բոլորին կոչ է անում նման կեղծ հարցումների հանդիպելու դեպքում անտեսել դրանք և որևէ հարցի չպատասխանել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ ինչ–որ անձինք իր անունից մոտենում են մարդկանց ու հարցնում, թե քաղաքական որ ուժին կամ անձին են ձայն տալու:

Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունը տեղի ունենար այս պահին. Gallup–ի հարցման արդյունքը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր մի քանի այդպիսի ահազանգեր է ստացել:

«Բոլոր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ նշված անձինք կամ նրանց հարցումները որևէ առնչություն չունեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ, առավել ևս, պաշտպանը նման իրավասություն չունի առհասարակ»,– ասվում է ՄԻՊ–ի տարածած հայտարարության մեջ։

Արման Թաթոյանի գնահատմամբ` այդ մարդիկ պարզապես խաբեությամբ օգտագործում են հաստատության հեղինակությունը:

Պաշտպանը բոլորին կոչ է անում նման կեղծ հարցումների հանդիպելու դեպքում անտեսել դրանք և որևէ հարցի չպատասխանել:

Ծեծկռտուք քարոզարշավի ժամանակ. մասնակիցների մեջ են եղել Հակոբ Արշակյանը և ՔՊ–ի 4 անդամներ

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն ու 4 դաշինք։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին, կավարտվի հունիսի 18-ին։

Քարոզարշավը կարող է խառնել բոլոր խաղաքարտերը