Իմ աչքի առաջ կա, թե ով պիտի ինձ փոխարինի. Քոչարյան

Քաղաքական դաշտի սերնդափոխության անհրաժեշտության հարցի ու ընտրողի դիտարկման հետ Ռոբերտ Քոչարյանը համաձայնեց` խոստանալով, որ կմտածի այդ մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Մեծամոր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ գիտի, թե ով կարող է իրեն փոխարինել քաղաքական դաշտում։

«Երկիրը ճգնաժամից կարող է հանել Ռոբերտ Քոչարյանը». Կարեն Կարապետյան

«Իմ աչքի առաջ կա, թե ով պիտի ինձ փոխարինի։ Չեմ ուզում հիմա անուններ տալ։ Բայց պետք է ժամանակը գա և հասունացնենք»,– ասել է նա` կատակելով.

«Բայց հըլը չսկսած` ինձ արդեն փոխարինող եք ման գալիս»։

Քոչարյանը նշել է, որ մշտապես հեռու է եղել կուսակցական կառավարումից, թեև որպես քաղաքական հենարան ունեցել է ՀՅԴ–ն։

«Ես ինքս կուսակցական չեմ և ինձ չեմ տեսնում կուսակցական գործունեության մեջ։ Իմ նախագահ եղած ժամանակ դա ինձ օգնում էր ավելի անաչառ լինել, հատկապես ուժային կառույցները, հարկայինն ու մաքսայինը հեռու պահել կուսակցական ազդեցություններից»,– ասաց Քոչարյանը։

Քոչարյանը նշել է բանակի մարտունակության բարձրացման և սպառազինության համալրման ժամկետները

Այդուհանդերձ, քաղաքական դաշտի սերնդափոխության անհրաժեշտության հարցի ու ընտրողի դիտարկման հետ Ռոբերտ Քոչարյանը համաձայնեց` խոստանալով, որ կմտածի այդ մասին։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն ու 4 դաշինք։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին, կավարտվի հունիսի 18-ին։

Քոչարյանը ավտոմատը ձեռքին մասնակցել է Շուշիի ազատագրմանը․ Սեյրան Օհանյան