Գտնվելու եմ չվճարվող արձակուրդում՝ անձնական պատճառներով. Մանե Թանդիլյան

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնում առաջիկա շաբաթների ընթացքում Մանե Թանդիլյանին կփոխարինի նախարարի առաջին տեղակալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ առաջիկա շաբաթներին, անձնական պատճառներով, լինելու է չվճարվող արձակուրդում։

Մեսրոպ Առաքելյանը և Մանե Թանդիլյանը հուշագիր են ստորագրել

Նախարարի պաշտոնում առաջիկա շաբաթների ընթացքում Մանե Թանդիլյանին կփոխարինի նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանը։

«Նա իրավասու է պատասխանել նախարարության հետ կապված բոլոր հարցերին։ Ես գտնվելու եմ չվճարվող արձակուրդում՝ անձնական պատճառներով, որի ընթացքում ունենալու եմ կապի հասանելիության սահմանափակումներ, ինչի համար կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը։ Առողջ եղեք»,–գրել է Թանդիլյանը։

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը վայր է դրել պատգամավորական մանդատը 2020-ի օգոստոսի 14-ին՝ հայտարարելով, որ պատճառը առողջական խնդիրներն են, որոնք աշխատանքի հետ անհամատեղելի են:

Թանդիլյանը այնուհետև հայտարարեց, որ տեղափոխվում է Արցախ` «պարզապես ապրելու»։

Հաշմանդամություն ստացած անձանց կարիքների գնահատման մասնագիտական խումբն Արցախում է

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին Մանե Թանդիլյանին նշանակեց ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։