«Երկար զրուցեցինք»․ Մակրոնը բանակցություններ է վարել Էրդողանի հետ

Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ թուրք գործընկերոջ հետ քննարկվելիք հարցերի թվում է լինելու նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ այսօր կայացել է Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանուել Մակրոնի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ես երկար առանձնազրույց եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ։ Հստակությամբ, հարգանքով և պահանջկոտությամբ առաջ շարժվելու համար», - գրել է Մակրոնը Twitter-ում:

​Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է թուրք գործընկերոջ հետ քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վարքագծի կանոնները, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Սկանդալ «Մեծ յոթնյակում»․ Մակրոնն ու Ջոնսոնը վիճել են

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի թեման ներառված է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Էրդողանի բանակցությունների օրակարգում:

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը մեկնարկել է այսօր։ Դաշնակից երկրների ղեկավարները մտադիր են քննարկել դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը, Ռուսաստանի և Չինաստանի հետ կապված հարցերը, տեխնիկական զարգացման ամրապնդումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը և կիբեռտարածքում ու տիեզերքում առկա սպառնալիքների դեմ պայքարը:

Մակրոնը Ալիևին խորհուրդ է տվել թույլ տալ, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունն այցելի Ղարաբաղ