Բեմբի, Հրաշք, Պատկեր, Խարտյաշ, թե Եղո. Կենդանաբանական այգում փոքրիկ եղնիկ է ծնվել

Կենդանաբանական այգին հրապարակել է փոքրիկ կենդանու լուսանկարն ու իր հետևորդներին առաջարկել միասին անուն որոշել նրա համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14  հունիսի - Sputnik. Երևանի կենդանաբանական այգում եղնիկ է ծնվել։ Ինչպես հայտնում է կենդանաբանական այգու Facebook-ի պաշտոնական էջը, նորածինը եվրոպական եղնիկ տեսակի է, արու:

Կենդանաբանական այգին հրապարակել է փոքրիկ կենդանու լուսանկարն ու իր հետևորդներին առաջարկել միասին անուն որոշել նրա համար:

Ուշադրություն, նկարում են․ բեզոարյան այծերի ֆոտոսեսիան` հայոց լեռներում

Մեկնաբանությունում արդեն տասնյակ առաջարկներ կան` Բեմբի, Դանի, Հրաշք, Պատկեր, Մանչ, Խարտյաշ, Եղո և այլն։

Բոլոր առաջարկները քննարկելուց հետո այգու տնօրինությունը կորոշի դրանցից ամենահամապատասխանը:

Եվրոպական եղնիկը կամ վիթը գրանցված է համաշխարհային Կարմիր գրքում` որպես «քիչ վտանգված» կենդանատեսակ։

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում: Ապրում է անտառների բացատներում, բայց արագ ընտելանում է ցանկացած միջավայրի:

Մայր եղնիկն ունենում է տարեկան միայն մեկ ձագ և մինչև 4 ամսականը կաթով է կերակրում իր ձագուկին։