ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Արմավիրում 67-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ 7-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«2021թ. հունիսի 12-ին Արմավիրի բնակչուհին հաղորդում է տվել, որ ամուսնու 67-ամյա ազգականը, օգտվելով իր մանկահասակ՝ 2014թ. հունիսի 21-ին ծնված դստեր անօգնական վիճակից, պարբերաբար՝ 2020թ. սեպտեմբեր ամսից սկսած, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները)։ Երեխան ճանաչվել է տուժող, իսկ մայրը՝ տուժողի օրինական ներկայացուցիչ։
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, երեխայի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
67-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով: