Ալավերդու կանգնած ճոպանուղու, փակված գործարանի ու մկնդեղի գերեզմանոցի ճնշող կադրերը

Sputnik

Լոռու մարզի Ալավերդի քաղաքը գտնվում է Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում։ Խորհրդային տարիներին քաղաքում 25 հազար մարդ էր ապրում։ Այժմ Ալավերդու բնակչությունն ավելի քիչ է՝ 13 հազար։ Բնակիչները վստահեցնում են, որ Ալավերդու բնակչության թիվը միայն կրճատվելու է։ Բանն այն է, որ 2018-ին փակվել է պղնձաձուլական գործարանը, որն աշխատանքով ապահովում էր 600-ից ավելի մարդու։

Ալավերդու պղնձաձուլարանն աղացագնդեր կարտադրի. կառավարությունը զիջելու մտադրություն չունի

Ձեռնարկության շենքը, որտեղ ժամանակին կյանքը եռում էր, այսօր ուրվական է հիշեցնում։ Այստեղ դեռ կա այն խողովակը, որից ժամանակին քաղաքի վրա ծծմբի երկօքսիդ էր տարածվում։ Մոխրագույն ծուխը բացասաբար էր ազդում ոչ միայն շրջակա միջավայրի, այլև քաղաքացիների առողջության վրա:

Այսօր արտանետումներ դեպի մթնոլորտ չկան, և օդը մի քիչ ավելի մաքուր է դարձել։ Չի գործում նաև ճոպանուղին, որը նախկինում գործարանի աշխատակիցներին տեղափոխում էր քաղաքի մի հատվածից մյուսը։ Այսօր ճոպանուղին հիշեցնում է Ալավերդու երբեմնի ակտիվ առօրյայի մասին։

«Վալլեքսը» երկարաձգեց Ալավերդու գործարանի աշխատակիցների պայմանագրերը դադարեցնելու ժամկետը

Քաղաքի շատ բնակիչներ դեռ հույս ունեն, որ պղնձաձուլարանը կվերսկսի աշխատանքը։ Իսկ գործարանի ղեկավարությունն՝ ի դեմս «Վալլեքս» ընկերության, դատի է տալիս ՎՏԲ բանկին, որին անցել է ձեռնարկությունը ֆինանսական պարտքերի պատճառով։ Բացի այդ, գործարանի տնօրինությանը դատի են տվել մի քանի նախկին աշխատակիցներ, որոնք նրան մեղադրում են առողջությանը լուրջ վնաս հասցնելու մեջ։ Դատավարությունները շատ դանդաղ են ընթանում։

Ալավերդու գյուղական թաղամաս Մադանի մոտ կարելի է բառացիորեն խեղդվել դառը հոտից։ Իսկ աչքի առաջ իսկապես սարսափելի պատկեր է՝ կանաչ լեռների ֆոնին թափոններով «գերեզմանաբլուրներ» են։ Դա դեռ խորհրդային տարիներին՝ 1978-80-ին կառուցված մկնդեղի պահեստն է։ Սակայն 90-ականներին տեղի բնակիչները սկսել են քանդել շինությունն ու ոսկի փնտրել։ Բնապահպանները նշում են, որ փակ վիճակում մկնդեղը վտանգավոր չէ։ Այսօր նրա հոտը արածվել է ամբողջ թաղամասում. տեղի բնակիչների կարծիքով՝ լանջերի վրայի սև  «պատյանը» կարող է լցվել Դեբեդ գետն ու թունավորել նրանով սնվող դաշտերը։

Երկու տարբերակ կա. Ավինյանը Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերաբերյալ սցենարների մասին

1 / 12
Ալավերդու պղնձաձուլական գործարանի թափոնները
2 / 12
Ալավերդու պղնձաձուլական գործարանը
3 / 12
Ալավերդու պղնձաձուլական գործարանը
4 / 12
Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխատարը
5 / 12
Կոշաբերդի վրայի խաչը Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերևում
6 / 12
Ալավերդու չաշխատող ճոպանուղու վագոնը
7 / 12
Ալավերդու պղնձաձուլական գործարանի թափոնները
8 / 12
Ալավերդու պղնձաձուլական գործարանը
9 / 12
Ալավերդու պղնձաձուլական գործարանը
10 / 12
Ալավերդու պղնձաձուլական գործարանի թափոնները
11 / 12
Ալավերդու կանգնած ճոպանուղին
12 / 12
Ալավերդու պղնձաձուլական գործարանը