Ադրբեջանի մարդկային կորուստների թիվն Արցախում դարձել է 2904

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հրապարակել է զոհվածների լուսանկարները, անուն-ազգանունները, տեղեկություններ նրանց զինվորական կոչումների և ծննդյան տարեթվի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ղարաբաղում պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 2904-ի, 10 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ հաջողվել է նրանց հետ բերել

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը մարտական գործողությունների ընթացքում զոհված 2900 զինծառայողի մասին:

Գերատեսչությունը հրապարակել է մինչև հունիսի 14-ը հուղարկավորված 2904 զոհվածների, ինչպես նաև անհայտ կորած համարվող 10 զինծառայողների լուսանկարները, անուն-ազգանունները, տեղեկություններ նրանց զինվորական կոչումների և ծննդյան տարեթվի մասին։

«Հարկ է նշել, որ անհայտ կորած համարվող զինծառայողների որոնման և նույնականացման աշխատանքներ են ընթանում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

2020թ.-ի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում վերսկսվեցին ռազմական գործողությունները, որոնք բազմամյա հակամարտության շարունակությունը դարձան և զոհերի հանգեցրին խաղաղ բնակչության շրջանում: Կողմերը զինադադար կնքելու մի քանի փորձ ձեռնարկեցին, սակայն հաջող ստացվեց նոյեմբերի լույս 10-ի գիշերը ձեռք բերված եռակողմ համաձայնությունը: Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին  ամբողջությամբ դադարեցնել կրակը և գերիների ու զոհվածների աճյունների փոխանակում իրականացնել: Երևանը համաձայնեց նաև մի շարք ցավոտ տարածքային զիջումների։ Բացի այդ, տարածաշրջանում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին։

Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ հաջողվել է նրանց հետ բերել