40.5 մլն դրամ` աղբահանության համար. Ճապոնիան բարեգործություն կանի Իջևանում

Ծրագիրն իրականացվելու է ոչ թե Իջևանի համայնքային իշխանությունների, այլ Հայկական Կարմիր խաչի կողմից` որպես բարեգործություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի` այսօր ստորագրած որոշմամբ Իջևանի աղբահանության 40.5 մլն դոլարի ծրագիրը որակվել է որպես բարեգործական։

Տեղով փող է. ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում

Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Իջևան քաղաքում թափոնների կառավարման կարողությունների զարգացում» ծրագիրն այս կերպ կխուսափի հարկային որոշ պարտավորություննրից, ինչը թույլ կտա ֆինանսական միջոցներն օգտագործել ըստ նպատակի։ Ի դեպ, նշենք, որ ծրագիրն էլ իրականացվելու է ոչ թե Իջևանի համայնքային իշխանությւնների, այլ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից։

«Աղբային» պատերազմը շարունակվում է. «Սանիթեքը» վստահ է, որ կհաղթի արբիտրաժային դատարանում

Ճապոնական կողմի հետ կնքված պայմանագրի համաձայն` ծրագրի 40 540 000 դրամից 25 900 000–ը կծախսվի 1 աղբահան ավտոմեքենա ձեռք բերելու, 13 776 000 դրամը` 240 հատ աղբարկղ գնելու ու քաղաքում տեղադրելու, և 64.000 դրամը` 500 հատ իրազեկող պաստառներ պատրաստելու ու տեղադրելու համար։ Եվս 491 400 դրամ կկազմեն կազմակերպչական ծախսերը, 800 000 դրամ էլ կարժենա ծրագրի աուդիտորական ծառայությունը։

Իջևանի աղբահանության ծրագրի մեկնարկը նախատեսվում է տալ հունիսի 28–ին և ավարտել 2022թ–ի հունվարի 25–ին։

Ծրագրի ընթացքի ու ծախսերի մասին պարբերաբար կտեղեկացվի ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանատանը։

Պատերազմ աղբամանների դեմ․ քաղաքին մոտ 10 մլն դրամի վնաս է պատճառվել