Սորոսական գրասենյակները կա՛մ կարգելվեն, կա՛մ խիստ կվերահսկվեն Հայաստանում․ Քոչարյան

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ կան երկու մոդելներ, որոնք վերահսկում են այնպիսի կառույցների գործունեությունը, ինչպիսիք են «Սորոսի» հիմնադրամը, և դրանք արդեն կիրառվում են տարբեր երկրներում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Հայաստանում սորոսական կառույցների գործունեությունը պետք է կարգավորվի օրենքով։ Բերդ քաղաքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Կան օրենքներ, այդ թվում ՝ արևմտյան երկրներում, որոնք խստիվ արգելում են դրսի ֆինանսավորումը նման հարցերով զբաղվելու դեպքում»,- հայտարարեց Քոչարյանը:

Գրիգորյանը խոսել է «սորոսական անցյալի» և ռուս գործընկերոջ հետ հարաբերությունների մասին

Նա նշել է, որ մտադիր է օրենսդրական դաշտ ձևավորել, որից հետո կամ խիստ սահմանափակումներ կմտցվեն, կամ նման կազմակերպությունների գործունեության առջև արգելք կդրվի: Նրա խոսքով՝ երկու մոդել կա. առաջինի դեպքում արգելվում է գործունեությունը, երկրորդով՝ ստիպում ես նրանց ընդունել, որ օտարերկրյա գործակալներ են։

«Եթե նրանք պատրաստ են հանդես գալ որպես օտարերկրյա գործակալներ, ապա կհայտնվեն վերահսկողության տակ։ Սա է մոդելը, որը կիրառվում է այլ երկրներում, և այստեղ ոչ մի նոր բան հորինել պետք չէ», - նշեց Քոչարյանը։

Հայաստանում արևմտյան ՀԿ-ները գործում են արդեն շուրջ 25 տարի։ Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը ստեղծվել է 1997 թվականին: Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ կազմակերպություններ (շուրջ 60) 2003 թվականին միավորվել են «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության մեջ:

Փաշինյանի մուրճի թեմայով Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

Այն կազմակերպությունների լայն շրջանակ է, որոնք աշխատում են իրավունքի, առողջապահության, ԶԼՄ-ների, քաղաքական հետազոտությունների և վերլուծության, երիտասարդության խնդիրների, կրթության և այլ ոլորտներում։ Նշենք, որ սկանդալային ֆինանսիստ Ջորջ Սորոսի հիմնադրամները բազմիցս մեղադրվել են որոշ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ։