ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի համար բավականին ցավոտ էր բաժանումը ամուսնուց՝ ռեփեր Քանյե Ուեսթից։ Այդ պատճառով նրա համար տհաճ է ցանկացած նորություն նախկին ամուսնու նոր սիրավեպի մասին։ Նշենք, որ վերջին շրջանում մամուլում տեղեկություններ են պտտվում, որ Ուեսթը ռոմանտիկ հարաբերություններ է սկսել ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ:
Daily Star-ը, վկայակոչելով Քարդաշյանի մերձավոր շրջապատի իր աղբյուրին, գրում է, որ նա դեռ զգացմունքներ ունի ամուսնու հանդեպ, բայց և փորձում է բաց թողնել նրան: Ըստ աղբյուրի՝ ռեալիթի-շոուի հայազգի աստղը նույնիսկ թեթևություն է զգացել, որ Ուեսթը կարողացել է նոր կյանք սկսել:
«Նա չի խանգարի նրան այդ հարցում և փորձում է ուժեղ լինել»,- հայտնել է պարբերականի աղբյուրը։
Նախկին սիրեցյալի՝ Իրինա Շեյքի ու Քանյե Ուեսթի սիրավեպի մասին իր վերաբերմունքն է հայտնել նաև ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերը։
InTouch օնլայն պարբերականի աղբյուրը հայտնում է, որ Կուպերն ուրախ է այդ լուրի համար: Չնայած դրան՝ Շեյքի և Ուեսթի սիրավեպի մասին լուրը, այնուամենայնիվ, անհանգստացրել է դերասանին։
«Նա ատում է հանրության այն ուշադրությունը, որը Շեյքը հիմա ստանում և ստանալու է, քանի որ Քանյեի հետ է»,- պատմել Է աղբյուրը:
Կուպերի կարծիքով ՝ այս ամենը կարող է անդրադառնալ իր և ռուս սուպերմոդելի 4-ամյա դստեր կյանքի վրա։
Քարդաշյանն անհանգիստ է` ինչպես կարձագանքեն երեխաներն իրենց ընտանիքի մասին ռեալիթի շոուին
Լուրերն այն մասին, որ Ուեսթն ու Շեյքը կրկին միասին են (նրանք նախկինում էլ էին հանդիպում, դեռ երբ Ուեսթն ու Քարդաշյանը չէին ամուսնալուծվել) սկսել են ակտիվորեն տարածվել այն բանից հետո, երբ ռեփերին ու սուպերմոդելին միասին են տեսել Ֆրանսիայում, որտեղ Ուեսթը նշում էր ծննդյան օրը: Բացի այդ, նրանք ԱՄՆ են ժամանել միևնույն մասնավոր ինքնաթիռով։
Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանն այժմ ամուսնալուծության փուլում են։ Նրանց ամուսնությունը տևել է յոթ տարի։ Աստղային զույգն ունի չորս երեխա՝ երկու դուստր և երկու որդի։