Փաշինյանը նախատեսում է բարեփոխումներ իրականացնել ԱԳՆ-ում

Փաշինյանի խոսքով՝ մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկը դիվանագիտական ծառայության էական, բովանդակային բարեփոխումներն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո նախատեսում է առաջնահերթ բարեփոխումներ իրականացնել երկրի դիվանագիտական ծառայության ոլորտում: Այսօր Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն հայտարարեց, որ երկրի անվտանգության ապահովման գործում կարևոր դեր ունեն միջազգային հարաբերությունները, հետևաբար՝ մեր երկրի դիվանագիտությունը։

ԱԳՆ–ն պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա. փոխնախարարը` հրաժարականների մասին

«Մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկը դիվանագիտական ծառայության էական, բովանդակային բարեփոխումներն են, և ընտրություններից հետո մենք այս բարեփոխումներն անելու ենք», - ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Ազգային Անվտանգության խորհրդի մայիսի 27-ի նիստում Փաշինյանը հանդես եկավ առաջարկով, որի համաձայն Ադրբեջանի և Հայաստանի զորքերը Սոթք-Խոզնավար հատվածում պետք է «հայելային եղանակով» հետ քաշվեն, դուրս իսկ սահմանի երկայնքով տեղակայվեն ՌԴ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների զորքերը:

Նույն օրը, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սահմանային ճգնաժամի լուծման իր ծրագիրը, ինչի հաջորդեց նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականը։ Մի քանի օր անց Այվազյանի օրինակին հետևեցին նրա չորս տեղակալները։

Չմոռանանք Բաքվի քայլերը. Արման Աբովյանը` գերիների հարցի և «գլխատված» ԱԳՆ–ի մասին