Սկանդալ «Մեծ յոթնյակում»․ Մակրոնն ու Ջոնսոնը վիճել են

Քորնուոլ կոմսությունում ընթանում է G7 գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվում են «Մեծ յոթնյակի» երկրների հրատապ խնդիրները: Կարծես թե մասնակիցներն օրակարգի հարցերի շուրջ այնքան էլ միակարծիք չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի միջև: Ռոյթերսը, վկայակոչելով ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետ-պաշտոնյային, գրում է, որ սկանդալը տեղի է ունեցել Brexit-ի պատճառով:

Մակրոնը պատրաստվում է Էրդողանի հետ խոսել ԼՂ հարցի, Հայաստանի և Ադրբեջանի բախման մասին

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն անընդհատ առկա խնդիրների քննարկումները տանում էր դեպի Brexit։ Դա զայրացրել է Մակրոնին։ Նա Ջոնսոնին կշտամբել է, որ անընդհատ փորձում է ներկաներին իրական խնդիրներից շեղել դեպի Brexit-ի հարցերը, թեև օրակարգում թեմաներ կան։

«Չասեք, որ Դուք չգիտեիք, թե ինչի եք գնում, երբ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու տակ փաստաթղթի տակ էիք ստորագրում»,- ասել է Մակրոնը Ջոնսոնին։

Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս է եկել 2020 թվականի փետրվարի 1-ին։ Դրանից հետո կողմերի միջև որոշակի խնդիրներ են առաջացել, այդ թվում ՝ առևտրային համաձայնագրերի վերաբերյալ։

Էմանուել Մակրոնին ապտակած տղամարդը կկանգնի դատարանի առաջ

G7-ի երկրների գագաթնաժողովը անցկացվում է Անգլիայի հարավի Քորնուոլ կոմսությունում, հունիսի 11-13-ը: Սա «յոթնյակի» առաջնորդների առաջին հանդիպումն է գրեթե երկու տարվա ընթացքում։ G7-ի կազմի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն: