Քոչարյանը նշել է բանակի մարտունակության բարձրացման և սպառազինության համալրման ժամկետները

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ իրենց թիմում ընդգրկված են այն մարդիկ, որոնք ամենալավը գիտեն մեր բանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն Իջևանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հայկական բանակի մարտունակության բարձրացման, սահմանների ամրապնդման և սպառազինության համալրման ժամկետները:

Անիրական թվեր և մանիպուլյացիաներ. քաղաքականությունը «խժռեց» ՀՀ-ի կողմից զենքի գնման թեման

Նա վստահություն է հայտնել, որ բանակի մարտունակությունը՝ անձնակազմի, կարգապահության և սահմանի մասով, իրենց թիմը կարողանալու է բարձրացնել մեկ տարվա ընթացքում։

«Սպառազինության կորուստները համալրելու համար կպահանջվի երեք տարի։ Սրանք մեր ժամկետներն են»,- նշեց Քոչարյանը։

Նա ընդգծեց՝ ոչ ոք ավելի լավ չգիտի բանակը, քան իրենց թիմում ընդգրկված մարդիկ։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Մերժել կապիտուլյացիոն փաստաթուղթը, խափանել Արցախի հանձնումը․ «Ազգային օրակարգի» ծրագրերը

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։