«Հայաստան» դաշինքը նախընտրական ամփոփիչ հանրահավաք կանցկացնի Երևանի կենտրոնում

Նախապես քաղաքապետարանը հանրահավաքի թույլտվություն էր տվել մինչև 20։00, սակայն դատական վճռով հավաքի թույլտվության ժամը երկարացվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ «Հայաստան» դաշինքը հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում կանցկացնի նախընտրական ամփոփիչ հանրահավաք։ Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել և նշել, որ քաղաքապետարանը բավարարել է դաշինքի դիմումը, բայց նաև դատական գործընթացի կարիք է զգացվել։

Քոչարյանը ավտոմատը ձեռքին մասնակցել է Շուշիի ազատագրմանը․ Սեյրան Օհանյան

«Մայիսի 19-ին ես՝ որպես «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, դիմել էի Երևանի քաղաքապետին՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավի ավարտին հանրային ամփոփիչ հանրահավաք անցկացնելու համար: Դիմումով ներկայացվել էր հանրային հավաքն անցկացնել մինչև ժամը 21:00, սակայն Երևանի քաղաքապետարանը մեր դիմումը բավարարել էր մինչև ժամը 20:00»,- նշել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ չնայած «Հայաստան» դաշինքը, ըստ օրենքի, առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը։ Բայց քաղաքապետարանը բավարարարել էր նաև ներկայիս իշխանության ներկայացուցչի դիմումը՝ 20:00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում։ Հիմնավորումն այն էր, թե «Հայաստան» դաշինքի հավաքը պետք է ավարտվեր 20:00-ին:

Հ1-ը չի կարող ստանալ ՄԻՊ-ի աջակցությունը․ Թաթոյանը՝ «Պատիվ ունեմ»-ի բողոքի վերաբերյալ

«Իրավական գործընթացների միջոցով դատական քննության արդյունքում այսօր վճիռ ընդունվեց, որ մեր կողմից ներկայացված հսանրային հավաքն ավարտելու է 21: 00-ին»,- տեղեկացնում է Վարդևանյանը։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

«Ադրբեջանին վերադարձվել են ոչ բոլոր քարտեզները»․ Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։