Արդեն 6-րդ օրն է՝ Նուբարաշենի աղբավայրն այրվում է

Երևանի ամենամեծ աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, մասնակցում են նաև քաղաքապետարանի 5 ջրատար մեքենաներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Երևանի Նուբարաշենի աղբավայրում արդեն 6-րդ օրն է՝ հրշեջները փորձում են մարել բռնկված հրդեհը։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Տեղով փող է. ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում

Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում, որը Երևանում ամենամեծն է:

«Հունիսի 13-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ․ հրդեշիջման աշխատանքներին ներգրավված է նաև քաղաքապետարանի 5 ջրատար»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։ 

Նուբարաշենի աղբավայրում հրդեհի ևս մեկ նոր օջախ է հայտնաբերվել

Հայտնել էինք, որ դեռ հունիսի 8-ին հրդեհ էր բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Փրկարարներին հաջողվել էր հրդեհը մեկուսացնել, սակայն հաջորդ օրը կրկին մեկ օջախ էր հայտնաբերվել։