Սննդամթերքի տպիչն ու արհեստական միսը ֆանտաստիկա չեն. ռուսական նոր մշակումը

Ապագայում սննդամթերքի տպիչները զանգվածաբար կկիրառվեն, կդառնան նույնքան մատչելի, որքան, օրինակ՝ փոշեկուլն է կամ սառնարանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik․ Սնունդ տպող տպիչները մոտ ապագայում նույնքան հասանելի կդառնան ՌԴ բնակչության համար, որքան, օրինակ՝ փոշեկուլներն ու սառնարանները։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում լուրը հայտնել է Ռուսաստանի նախագահի՝ տեխնոլոգիական և թվային զարգացման հարցերով հատուկ ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Հայ գիտնականները 3D ակնոց են ստեղծել

Եռաչափ տպագրության եղանակով ուտելի արտադրանքի պատրաստումն արդեն այսօր էլ է իրականություն, սակայն նման տեխնոլոգիաները դեռևս զանգվածային չեն կիրառվում: Պեսկովը վստահ է, որ սննդամթերքի 3D տպագրությունը զանգվածային տեխնոլոգիա դարձնելու համար անհրաժեշտ է զուգահեռաբար արհեստական մսի արտադրությունը զարգացնել։

«Այժմ մենք սկզբնական փուլում ենք, բայց կարծում եմ, որ արդեն հինգ-յոթ տարի հետո կհայտնվեն այնպիսի լուծումներ, որոնք տեղ կգտնեն շատ ռուսաստանցիների խոհանոցներում»,- հայտարարել Է Պեսկովը «Մարդկության ապագան և «կանաչ էներգետիկայի» ապագան» խորհրդաժողովում:

3D տպիչով սննդի տպագրության համար անհրաժեշտ բաղադրիչները նույնպես բավականին մատչելի կլինեն։ Պեսկովը նշել է, որ սննդամթերքի ստացման նոր տեխնոլոգիաները թույլ կտան նվազեցնել ածխածնային հետքը, քանի որ սնունդը հիմնականում արտադրվելու է բուսական հիմքով:

Հայաստանն արդեն 3D printing-ի աշխարհի քարտեզում է. բժիշկները կենդանի հյուսվածքներ են տպում