ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 131-րդ հորիզոնականում ընդգրկված Տիգրան Դավուդյանի գրանցումը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված որոշումներից։
Պարզվել է, որ Դավուդյանն ունի նաև Իրանի քաղաքացիություն։ ԿԸՀ-ն ՔՊ պատգամավորի թեկնածուի ներկայացուցչին հայտնել է, որ վարույթ է հարուցվել, սակայն Դավուդյանի` ԻԻՀ քաղաքացիություն ունենալու փաստը հերքելու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել։
Ուստի, ԿԸՀ-ն հայտնում է, որ Դավուդյանն օրենքով սահմանված կարգով չունի ընտրվելու իրավունք։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս նյութերն ուղարկել է դատախազություն։
Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։
«Զոմբի», «ոհմակ», «բորենի». Թաթոյանը դատապարտում է վիրավորելն ու ծաղրելը