Քաղաքապետարանը մերժել է. «Հայաստանն» Ազատության հրապարակում հավաքներ իրականացնել չի կարող

Երևանի քաղաքապետարանն այլ տեղ է առաջարկել «Հայաստան» դաշինքին հավաքներ անցկացնելու համար այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանին 4 օրով տրամադրել է Հանրապետության հրապարակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Երևանի քաղաքապետարանը մերժել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի` Ազատության հրապարակում հունիսի 20-ից 23-ը ներառյալ հավաքներ իրականացնելու դիմումը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։

Եթե Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթում կլուծվի գերիների հարցը. Զուրաբյան

Սակայն քաղաքապետարանը Վարդևանյանին առաջարկել է հունիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին, ժամը 00։00-23։00 Ազատության հրապարակում նախատեսված հավաքներն անցկացնել Սասունցի Դավթի արձանին հարող հրապարակում։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից այսօր տեղեկացել ենք նաև, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրվանից վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 4 օրով զբաղեցնում է Հանրապետության հրապարակը` հավաքներ անցկացնելու համար։

Բադասյանն ընտրական 9 հանցագործություն է ներկայացրել, որոնք սահմանված են գործող օրենքով