Փաշինյանը հրապարակել է Ադրբեջանից վերադարձող 15 գերիների լուսանկարը

Հայ գերիներին փոխանցում են ադրբեջանա–վրացական սահմանով` Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Ադրբեջանից վերադարձող 15 գերիների լուսանկարը։ Հայ գերիները վերադառնում են ադրբեջանա–վրացական սահմանով։ Նրանց ադրբեջանական կողմը տվել է Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց։ Լուսանկարում երևում է, որ նրանց ուղեկցում է Վրաստանի հատուկ ծառայությունների համազգեստով տղամարդը։ 

Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը

Նշենք, որ Փաշինյանն այս պահին նախընտրական քարոզարշավի շրջանակում գտնվում է Գեղարքունիքի մարզում։
Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։
Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց