Փաշինյանը հունիսի 21-ին հրավիրում է Հանրապետության հրապարակ` իրենց հաղթանակը տոնելու

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ընտրությունների արդյունքներով պետք է քաղաքացին ցույց տա, թե ով է «ժեխը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնոկատար Նիկոլ Փաշինյանը բոլորին ընտրությունների հաջորդ օրը` հունիսի 21-ին, հրավիրում է Երևանի Հանրապետության հրապարակ։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Չեմ պատասխանելու հոգևորականների քստմնելի հայտարարությանը». Փաշինյանը սաղմոս կարդաց

«Այո՛, Հայաստանից պետք է հեռացվի կեղեքող էլիտան։ Ընտրությունների արդյունքներով ցույց տվեք, թե ով է «ժեխը»։ Բոլորիդ հունիսի 21-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ` արձանագրելու ոչ բռնի պողպատյա հեղափոխության, ՀՀ քաղաքացու հաղթանակը»,–ասաց Փաշինյանը։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

«Պետությունը 2001-ից փող է տալիս, որ մաքրեն տարածքը. չկա, կերան». Փաշինյանին` Ծովագյուղում