Դաժան դեպք Արարատում. 59-ամյա կնոջը սպանել են հարսի աչքի առաջ` դանակի բազում հարվածներով

Սպանության կասկածանքով 21 տարեկան մի երիտասարդ է բերման ենթարկվել։ Նրա մեքենայից երկու դանակ է հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Այսօր` հունիսի 12–ին, Արարատի մարզում առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել։ shamhsyan.com–ից տեղեկանում ենք, որ ժամը 15։15-ի սահմաններում «Արտաշատ» ԲԿ-ից ոստիկանության ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ղուկասյան փողոցի տներից մեկը, որտեղից էլ դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ։ Որոշ ժամանակ անց կինը, գիտակցության չգալով, մահացել է։

Լոռու մարզում կատարված սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժածի համագյուղացին

«Պարզվել է, որ սպանվածը Ղուկասյան փողոցի 3-րդ տան բնակչուհի` 59-ամյա Նունե Ն-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել իր տանից։ Ոստիկանները սպանությունը կատարելու կասկածանքով սպանության վայրից 1.5-2 կմ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել ու ոստիկանություն են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Մ-ին»,–նշված է կայքում։

Պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել Նունե Ն-ի տան խոհանոցային հատվածում, որտեղ հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։

Շենգավիթում կատարված սպանությունը բացահատվել է. սպանվածը դանակահարողի քեռին է. տեսանյութ

Դեպքի վայրում հավաքվածները` սպանվածի հարազատներն ու հարևանները, պատմել են, որ ամեն ինչ տեղի է ունեցել շատ արագ. նորածին երեխան հարսի գրկին է եղել, երբ սպանություն կատարողը մտել է տուն և ձեռքին եղած երկու դանակներով սկսել հարվածներ հասցնել նրա սկեսուրին: Հարսը փորձել է աթոռով պաշտպանել սկեսուրին, սակայն նա հրել է հարսին ու նորից դանակի անկանոն հարվածներ հասցրել կնոջը:

Ոստիկանների տղամարդու վարած Ford մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են արնանման հետքեր, 2 միանման դանակ, որոնց վրա նույնպես առկա են եղել արնանման հետքեր:

Հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանության) հատկանիշներով։

Սպանություն Երևանում․ 55-ամյա տղամարդու դին հայտնաբերել են հյուրասենյակում