Արցախը միշտ կարևորել է Ռուսաստանի դերը տարածաշրջանում. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ներդրած ջանքերի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Դարեր շարունակ գտնվելով աշխարհաքաղաքական վայրիվերումների հորձանուտում, Արցախը միշտ կարևորել է Ռուսաստանի տեղն ու դերը տարածաշրջանում` այստեղ խաղաղության ու կայունության պահպանման գործում: Ռուսաստանի օրվա առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր ուղերձում այս մասին նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, տեղեկանում ենք Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։

Խաղաղապահներն ամեն օր ուժ, հոգի և կարողություններ են ներդնում. Մարիա Զախարովա

«Այսօր էլ մեզ հետ միասին Արցախի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը: Մենք խորապես շնորհակալ ենք նրանց ու երախտապարտ: Շնորհակալ ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ներդրած անձնական ջանքերի ու անուրանալի ավանդի համար»,–նշված է Արցախի նախագահի ուղերձում։

Հարությունյանը նշում է` Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իր անունից շնորհավորում է տոնի կապակցությամբ` մաղթելով խաղաղություն ռուս ժողովրդին և Ռուսաստանին, որը գրկաբաց է ընդունել միլիոնավոր հայերի:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նույնպես շնորհավորել էր ՌԴ նախագահին տոնի կապակցությամբ։

Ռուսաստանը կա, եղել է և կլինի, դրա հետ պետք է հաշտվել. Վլադիմիր Պուտին