«Ընտրական տորնադո»․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ստեփանավանից

Օգտատերերից շատերը եղանակային այս երևույթի ու գալիք ընտրությունների միջև պատճատահետևանքային կապեր են տեսնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում պտտահողմ է եղել։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում հրապարակել է օգտատերերից մեկի արած լուսանկարը։

Լուսանկարում դեպի կապույտ երկինք է ձգվում ծխի նմանվող մի պատկեր ու միանում կուտակված ամպերին։ Լուսանկարը մեծ իրարանցում է անցկացրել սոցցանցում։ Օգտատերերը բազմաթիվ զվարճալի մեկնաբանություններ են թողել։

««Նենց տպավորություն է,որ հեսա մեծ Ջինն է դուրս գալու ամպերի միջից», «Էս պտտահո՞ղմ ա, թե՞ խորովածի ծուխ», «Ոնց որ Պոսեյդոնը լինի»»,–գրել են նրանք։

«Ընտրական տորնադո». գրել է օգտատերերեից մեկը` եղանակային՝ մեր երկրի համար արտասովոր այս երևույթը կապելով գալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ։

Ոնց որ աշխարհի վերջը լիներ. տորնադոն Արմավի՞ր է հասել