Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունը տեղի ունենար այս պահին. Gallup–ի հարցման արդյունքը

Հանրության կողմից ամենաբարձր գահատականի արժանացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Պասերով–պասերով. Հայաստանում ընթացող քարոզարշավը դիտարկող` «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ ընկերությունն այսպես է բնորոշում ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի պահվածքը։

«Կփորձենք չսխալվել». Փաշինյանի, թե Քոչարյանի հետ կոալիցիայի կգնա Տեր-Պետրոսյանը

«Ընթացիկ շաբաթվա քարոզարշավը շատ ինտերակտիվ էր։ Եվ մենք տեսնում ենք, որ մեկ թիմի, դիցուք` Գավառում անցկացվող հանրահավաքի ժամանակ հնչեցրած միտքը բառացիորեն 2 ժամ հետո միգուցե Սյունիքում ընթացող հանրահավաքում անդրադարձվում էր այլ ուժի կողմից։ Ընդհանրապես, շատ ինտերակտիվ ու ինչ–որ առումով նաև ագրեսիվ միջավայր էր»,– այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Էմ Փի ՋԻ» ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Ընկերության կատարած հարցումների ընթացքում քարոզարշավի անցած օրերին ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը քաղաքական մթնոլորտը որակել է որպես լարված, ինչի համար, ըստ Նավասարդյանի, հիմք է ծառայել նաև դրանում ամբիոններից կիրառվող բառամթերքը։

Ընդ որում, այդ իրավիճակում քաղաքացիների 51-52 տոկոսը ոստիկանության աշխատանքին բացասական գնահատական է տվել։

Հանրության կողմից ամենաբարձր գահատականի արժանացել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը (3,8)։ Ի դեպ, նա միակն է, որ դրական գնահատականի է արժանացել։

Կենաց-մահու պայքար է` ո՛չ Քոչարյանը, ո՛չ Փաշինյանը մտադիր չեն «հանձնվել». Բաղդասարյան

Մյուսները 5 բալանոց համակարգում չեն հաղթահարել անգամ 50 տոկոսի շեմը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստացել է 2.5%, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` 2.3–ական բալ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` 2.1 բալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը` 1.8–ական բալ, ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր– Պետրոսյանը` 1.6 բալ և ամենացածր գնահատականը` 1.5 բալ, ստացել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։

«Ինչ ասել եմ` պահելու և պահպանելու եմ». Ծառուկյանը` Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու մասին

Հարցին` եթե ընտրությունները տեղի ունենային այս պահին, որ ուժի օգտին կքվեարկեիք, հարցվածների 24.1 տոկոսը նշել է «Հայաստան» դաշինքը, 23.8 տոկոսը` «Քաղաքացիական պայմանագիրը»։

«Նախորդ շաբաթվա հարցումների համեմատ «Հայաստան» դաշինքի ցուցանիշն աճել է 3.5 տոկոսով, և այն բարձրացել է առաջին տեղը, իսկ «Քաղաքացիական պայմանագրինը»` 1.4 տոկոսով»,– ասաց Նավասարդյանը։

Երրորդ տեղում «Պատիվ ունեմ» դաշինքն է` 7.4 տոկոսով, չորրորդը` ԲՀԿ–ն` 3.7 տոկոսով, 5-րդը` ԼՀԿ–ն` 3.1 տոկոսով։

Հաջորդը Շիրինյան–Բաբաջանյան դաշինքն է` 2.5 տոկոսով, հետո «Հանրապետություն» կուսակցությունը` 2.3 տոկոսով, Ազգային դեմոկրատական բևեռը` 0.8 տոկոսով, ՀԱԿ–ը` 0.8 տոկոսով, «Հայոց հայրենիք» կուսակցությունը` 0.7, 5165 կուսակցությունը` 0.7, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը` 0.5, Արդար Հայաստանը` 0.4, Ինքնիշխան Հայաստանը` 0.3, քաղաքացու որոշումը` 0.2։ Մնացած 10 քաղաքական ուժերը միասին ստացել են հարցվածների ձայների 1.1 տոկոսը։

«Նիկոլի թավիշը կերավ երկիրը». Արամ Մանուկյանը` Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին

Հարցվածների 9.2 տոկոսը հարցին պատասխանել է «ոչ մեկին», 8.9 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 9.9 տոկոսը հրաժարվել են պատասխանել։

Հետաքրքրական է, որ ՔՊ–ն գյուղերում ստացել է հարցվածների ձայների շուրջ 33 տոկոսը, մարզային քաղաքներում`24.1, Երևանում` 16.2 տոկոսը։

«Հայաստան» դաշինքը` հակառակը` Երևանում ստացել է հարցվածների 27.5 տոկոս ձայները, մարզային քաղաքներում` 25.9, գյուղերում` 18.3։
«Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշը ևս բարձր է Երևանում` 9.3 տոկոս, մարզային քաղաքներում` 7.9, իսկ գյուղերում` չափազանց ցածր։

Հարցումների արդյունքների համաձայն` ներկա պահին ԱԺ անցնելու շանս ունեն առաջատար 5 քաղաքական ուժերը։

«Մոնտե Կառլո գնալու փաստ չներկայացրեց` մորթելու եմ». Սերժ Սարգսյանը Փաշինյանին 24 ժամ տվեց