Սևանա լճում իրականացված հետազոտությունների արդյունքները մտահոգիչ են

Լճի ծաղկման պրոցեսը սկսվել է։ Մեծ Սևանում առկա է ավելի մուգ գունավորում՝ նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Վերջին օրերին Սևանա լճում հերթական անգամ իրականացվել են ջրի նմուշառումներ և հետազոտություններ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

2020 թվականին Սևանի ջրի մակարդակը 9 սանտիմետրով բարձրացել է

«Արդյունքները մտահոգիչ են»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ կենտրոնի` լճի ծաղկման պրոցեսը սկսվել է, ինչի հետևանքով թափանցիկության արժեքը դիտվել է շատ ցածր՝ 2-2.7 մ տիրույթում:

Փաստորեն վերջին 60 տարում Հայաստանում ո՛չ ձյուն էր եկել, ո՛չ անձրև. Փաշինյանը` Սևանի մասին

Մեծ Սևանում առկա է ավելի մուգ գունավորում՝ նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով:

Լուծված թթվածնի կոնցենտրացիան դիտվել է 4.8-9.6 մգ/լ տիրույթում (նվազագույն արժեքը դիտվել է Փոքր Սևանի 30մ խորության շերտում):

Ջրի ջերմաստիճանը Փոքր Սևանի 60մ խորության շերտում 3.8 աստիճան է, իսկ Մեծ Սևանի 30մ խորության շերտում՝ 5.5 աստիճան:

Սևանա լճի ջրի որակի արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

Սևանա լճում իշխանի պաշարները 2020 թվականին երեք անգամ աճել են. Պետրոսյան