Մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են «Փյունիկ-2»–ից. ակումբը հրապարակել է նրանց անունները

Ֆուտբոլիստների հետ կնքված պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, նրանք մեկնում են պարտադիր զինվորական ծառայության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. «Փյունիկ-2»-ում հանդես եկող Էմին Սնջոյանը, Աշոտ Բաղդասարյանը, Միքայել Ասլանյանը, Վահե Բեգոյանը, Էդգար Կարապետյանը, Դանիել Աղբալյանը, Վլադիմիր Ալլահվերդյանը, Էդգար Հայրապետյանը, Արթուր Պատատյանը և Էրիկ Ավետիսյանը հեռացել են «Փյունիկից»։ Տեղեկությունը հայտնում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

«Ավարտվել է ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։ Ակումբը պարտադիր զինվորական ծառայության գնացող սաներին խաղաղ ծառայություն է մաղթում։

Նոբել Առուստամյանի դեպքում ՈւԵՖԱ–ն բացառություն արեց. Ադրբեջանի պլանները ձախողվեցին