Ջրականի շրջանում ևս 1 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Աճյունի ինքնությունը պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն կարվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ Այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվելէ ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նրա ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել են 1568 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: