Երևանում և մարզերից 7–ում մինչև վեց ժամ լույս չի լինելու

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում`

10:00-16:00 Այգեստան 11 փողոց 11-61 սեփական տներ, Հերացի փ. 10-16 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Դ․ Մալյան նրբանցք 2, 3 շենքեր, Մոլդովական փ. 1, 3, 7 շենքեր, Գայի պող. 1, 1/1 շենքեր, Ավան Առինջ՝ 1-ին միկրո.՝ Բաբաջանյան փ. 8 (4) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ֆրունզեի, Թ.Սարյան, Լ․Խաչիկյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

11:00-15:00 Նոր Արեշ 26փ. 13-34 սեփական տներ, Էրեբունի փ. 25, 27 շենքեր,

11:00-17:00 Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 20 շենք, Երզնկյան փ. 31, 31/1 շենքեր, Բաղրամյան պող. 79 շենք,

Արմավիրի մարզում`

11:00-17:00 Մարգարա, Արազափ, Արգավանդ և Տանձուտ գյուղեր,

Արարատի մարզում`

10:00-12:00 Նորամարգ, Երասխ գյուղեր մասնակի, Արմաշ գյուղ,

10:00-15:00 Գինեվետ գյուղ մասնակի,

10:00-16:00 Մասիս քաղաք` թիվ 2-րդ, 3-րդ, Կայարան և Նոր թաղամասներ մասնակի, Դպրոցականների, Ազատամարտիկների, Հանրապետության, Երևանյան և 3-10 փողոցներ մասնակի, թիվ 6, 7, 9 նրբանցքներ մասնակի, Նորամարգ գյուղ, Ռանչպար գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սիսավան, Վանաշեն գյուղեր և Լանջառ գյուղ մասնակի,

10:30-16:00 Դիմիտրով գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում`

11:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի,

Կոտայքի մարզում`

10։00-16։00 Եղվարդ քաղաք՝ Սաֆարյան, Արա Գեղեցիկի, Նոր Թաղ, Նար-Դոսի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի,

11:00-17:00 Ձորաղբյուր, Գեղաշեն, Բալահովիտ, Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, Ջրվեժ` Մայակ թաղամաս մասնակի,

Գեղարքունիքի մարզում`

12։00-14։00 Լանջաղբյուր, Գեղարքունիք, Սարուխան, Գանձակ, Կարմիր գյուղեր և բնակիչ-բաժանորդներ, Հացառատ թաղամասի վերջնամասի բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Հացառատի թիվ 8 նոր դպրոց, Կարմիր գյուղ՝ “Յուքոմ” ընկերության բջջային կայան, «Կարիշ» ՍՊԸ գազալցակայան, Սարուխան N 1 դպրոց և «Վեոն Արմենիա» ընկերության բջջային կայան,

11։00-13։00 Սոթքի զորամաս,

13։00-15։00 Սոթք, Կութ, Ազատ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Վեոն Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ,

14։30-16։30 Գեղամավան, Ծաղկունք, Գագարին, Դդմաշեն, Զովաբեր համայնքներն ամբողջությամբ, Ծաղկունքի ոռոգման պոմպ, «Գագարին» ՍՍԿ, «Պահուստ» ՊՈԱԿ, «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ, «ՀԿՀ-ԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈՒՄ» Սևանի միջշրջանային միավորում ՍՊԸ, «ՇԽՄՎ», «Սեդամի», «Տելեմակ», «Անանուխ», «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ներ, «Վիվասել-ՄՏՍ», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Լոռու մարզում`

11:00-17:00 Շահումյան գյուղ,

Սյունիքի մարզում`

10:30-13:30 Սիսիան քաղաք` Տիգրան Մեծի փողոցներ, Գայի փ. 1, 2, 3, 4, 5 շենքեր, Առուստամյան, Պարույր Սևակի փողոց մասնակի,

14:00-16:00 Սիսիան քաղաք՝ Պարույր Սևակի, Սյունիքի, Շահումյան փողոցներ մասնակի,

10:30-16:30 Գորիս քաղաք՝ Այգեստան, Քրիստափորի, Մանուշակաձոր, Սյունիքի, Սալքար փողոցներ և Կապանի խճուղի:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: