ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը հունիսի 15-ին կայցելեն նախ Վարանդա (Ֆիզուլի), ապա Շուշի: Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ նախագահների այցի ընթացքում երկկողմ համաձայնագիր է ստորագրվելու:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ այդ համաձայնագիրը երկու երկրների միջև ստորագրված խոշորագույն փաստաթղթերից մեկը կլինի։
Ինչո՞ւ է Ալիևն արհամարհում միջազգային կառույցների բանաձևերը, որն է սանձարձակության պատճառը
Նախքան Լեռնային Ղարաբաղ այցելելը Էրդողանը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում Թուրքիայի նախագահը բանակցություններ կվարի մասնավորապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հետ: Քննարկման թեմաներից մեկը կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
Էրդողանը մտադիր է լարված հարաբերությունների պատճառի մասին հարցնել Բայդենին