Չքնե՛ք Պուտինի հետ հանդիպման ընթացքում. Թրամփը` Բայդենին

Նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱՄՆ արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ջո Բայդենին «քնկոտ Ջո» էր անվանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի -Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին «պատգամել է» չքնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը և խնդրել է փոխանցել իր լավագույն բարեմաղթանքները, գրում է EurAsia Daily-ն:

«Հաջողություն եմ մաղթում Բայդենին նախագահ Պուտինի հետ բանակցություններում: Չքնե՛ք հանդիպման ընթացքում, և խնդրում եմ իմ բարեմաղթանքները փոխանցել նրան», - ասված է Թրամփի հայտարարության մեջ:

Նշենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը Բայդենին «քնկոտ Ջո» էր անվանում:

Պուտինի և Բայդենի բանակցությունները կկայանան Ժնևի Լա Գրանժ առանձնատանը

Թրամփը հավելել է, որ Հելսինկիում 2018-ին Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպումը «գերազանց ու շատ արդյունավետ է եղել»:

Ամերիկայի նախկին ղեկավարը վստահություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները, հակառակ լրատվամիջոցների պնդումների, գագաթնաժողովում «շատ բան է շահել, այդ թվում՝ ՌԴ նախագահ Պուտինի և Ռուսաստանի հարգանքը»:

Թրամփը նաև շեշտել է, որ Ռուսաստանին առնչվող շահարկումների տարածման պատճառով, «որոնք հորինել և ֆինանսավորել են դեմոկրատները և Հիլարի Քլինթոնը, ԱՄՆ-ն գտնվել է անբարենպաստ վիճակում»: Հանրապետականի խոսքով՝ ինքը «կարողացել է դա հաղթահարել»:

Նշենք՝ ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 16-ին, Շվեյցարիայի Ժնև քաղաքում:

Բայդենն ասել է, թե Պուտինի հետ ինչ թեմա է քննարկելու ժնևյան գագաթնաժողովում