ԿԸՀ–ն մերժեց. Տիգրան Արզաքանցյանն ընտրական ցուցակում չի լինի

Քաղաքական գործիչը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին մշտապես ապրել է Հայաստանում։ Նրա ներկայացրած փաստաթղթերում հակասություններ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այսօր ուսումնասիրելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը, որոշեց մերժել` փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։

Արզաքանցյանը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։ ԿԸՀ-ի հաշվարկներով ՝ նա Հայաստանից բացակայել է փաստաթղթերի ներկայացման օրվան նախորդող 1461 օրից 1005 օրը։

21-ում արդեն ֆաբրիկա ուներ, 24-ում՝ ինքնաթիռ. Արզաքանցյանի ինչի՞ն են պետք ընտրությունները

Քաղաքական գործչին  տեղեկանք է տրամադրել Մոսկվայի Տեղեկատվական տեխնոլոգիական համալսարանում սովորելու մասին, և երկրից նրա բացակայությունը հարգելի է համարվել, քանի որ այդ դեպքում օրենքը չի սահմանափակում թեկնածուի առաջադրումը:

Սակայն քաղաքական գործչի տրամադրած տեղեկանքում նրա ուսուցման ժամկետները չեն համընկնում, և ներկայացրած 3 տեղեկանքներում ժամկետների հետ կապված անճշտություններ կան։ Մասնավորապես դրանցում  7 ամսվա տարբերություն կա, ավելին, փաստաթղթերից մեկում բացակայում են բուհի վավերապայմանները։

Բուհի ռեկտորի պատասխանում հաստատվում է Արզաքանցյանի ուսումնական հաստատությունում ուսանելու փաստը, սակայն նշվում է, որ դա եղել է 2011-ի սեպտեմբերից մինչև 2017-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը, որից հետո նա հեռացվել է համալսարանից` պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար:

Սնունդ քվեի դիմա՞ց. ԿԸՀ-ում կասկածի տակ է Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը

Բացի այդ հանձնաժողովի նախագահի մոտ կասկածի տեղիք տվեց երրորդ փաստաթուղթը, որում` ըստ ԿԸՀ–ի նախագահի, կան ակնհայտ կնիքի տարբերություններ։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանումներ պահանջեց, որոնց սակայն Արզաքանցյանի ներկայացուցիչը չկարողացավ պարզաբանել։

«Որտեղ ես, այնտեղ էլ նա». Արզաքանցյանը` կնոջ հետ ծանոթության և ընտանեկան կյանքի մասին

Նա խնդրեց 24 ժամ իրենց տրամադրել , որպեսզի կարողանան անճշտությունները պարզաբանել, սակայն ԿԸՀ–ը հայտնեց, որ ժամկետը սուղ է և չեն կարող տրամադրել։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, կարող է բողոքարկվել վարչական դատարանում` 3–օրյա ժամկետում։