Սնունդ քվեի դիմա՞ց. ԿԸՀ-ում կասկածի տակ է Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը

Տիգրան Արզաքանցյանը հայտնել էր, որ ձերբակալվել են Արարատի մարզի իրենց շտաբների ղեկավարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսումնասիրի Հայաստանի դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը: Համապատասխան հարցը կքննարկվի հունիսի 10-ին, ժամը 15:00-ին կայանալիք արտահերթ նիստում:

21-ում արդեն ֆաբրիկա ուներ, 24-ում՝ ինքնաթիռ. Արզաքանցյանի ինչի՞ն են պետք ընտրությունները

Ավելի վաղ Արզաքանցյանը նշել էր, որ ձերբակալվել են Արարատի մարզի իրենց շտաբների ղեկավարները։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ միջադեպը տեղի է ունեցել հանրահավաքից հետո։ Ոստիկանությունը ձերբակալել է մոտ մեկ տասնյակ մարդու։

«Նրանց պահել են մոտ 2,5 ժամ ՝ հարցեր ճշտելու համար։ Ոստիկանությունը ճշտում էր` արդյոք պարենամթերքը որպես ընտրակաշառք է բաժանվել», - ասաց Հովհաննիսյանը։

Սակայն ապացույցներ չունենալու հետևանքով շուտով բոլորը ազատ են արձակվել։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն։

Քվե` սննդի դիմաց. երկու անձ բերման են ենթարկվել ընտրակաշառք բաժանելու համար