Նուբարաշենի աղբավայրում հրդեհի ևս մեկ նոր օջախ է հայտնաբերվել

Արդեն երեք օր է, ինչ Նուբարաշենի աղբավայրում հրշեջ-փրկարարներն աշխատանքներ են կատարում` ամեն օր հրդեհի նոր օջախ է ի հայտ գալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Հունիսի 10-ին, ժամը 05:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհի ևս մեկ նոր օջախ է նկատվում։ Տեղեկությունը հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Խոշոր հրդեհ` Ստեփանակերտում. տներ են այրվել

Հայտնել էինք, որ դեռ հունիսի 8-ին հրդեհ էր բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Փրկարարներին հաջողվել էր հրդեհը մեկուսացնել, սակայն հաջորդ օրը կրկին մեկ օջախ էր հայտնաբերվել։

«Այսօր հերթապահող հրշեջ-փրկարարական ջոկատն իրականացրել է հրդեհի նոր օջախի (մոտ 1000 քմ) հրդեհաշիջման աշխատանքներ․ ներգրավված է եղել քաղաքապետարանի մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:05-ին, տարածման վտանգ չկա»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Տեղում հերթապահություն են իրականացնում հրշեջ-փրկարարները։

Ինչպես են հրդեհները ոչնչացնում Յակուտիայի անտառները. տեսանյութ

Հիշեցնենք, որ մինչ այս հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 21 փրկարար ծառայող, ներգրավված է եղել Երևանի քաղաքապետարանի երկու ջրատար, օգտագործվել է մոտ 424 տոննա ջուր։