«Կփորձենք չսխալվել». Փաշինյանի, թե Քոչարյանի հետ կոալիցիայի կգնա Տեր-Պետրոսյանը

ՀՀ առաջին նախագահը չի բացառում ընտրություններից հետո այս կամ այն ուժի հետ դաշինք կազմելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Նիկոլ Փաշինյանին ինքն է ասպարեզ բերել։ Տեր-Պետրոսյանն այսօր հրավիրված իր ասուլիսի ժամանակ հերքեց այդ լուրերը։

«Ի՞նչ է նշանակում` իմ շնորհիվ։ Ես ոչ իրենց ծնողն եմ, ոչ էլ իրենց ծնողական ժողովի նախագահը։ Նրանք իրենց ուժերով դարձել են նման դեմքեր։ Ես չեմ ծնել ոչ մեկին»,–ասաց Տեր-Պետրոսյանը։

Նախկինում Ադրբեջանն ավելի պատրաստ էր. Տեր-Պետրոսյանը` ԼՂ հարցի կարգավորման մասին

Անդրադառնալով ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հարցին`  Տեր-Պետրոսյանը չբացառեց այն։ Նրա խոսքով` եթե ընտրություններից հետո խորհրդարանում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ՀԱԿ–ն էլ անցնի, ՔՊ–ն ու «Հայաստան» դաշինքն էլ, և որևէ մեկը մեծամասնություն չունենա` ստիպված պետք է գնան կոալիցիաներ ստեղծելու ճանապարհով։  

«Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաների, թեև դրանք Հայաստանի համար նոր պրոբլեմներ ստեղծելու մի երևույթ են, կընկնենք այն երկրների շարքը, որոնք տարին մեկ անգամ կառավարություն են փոխում։ Վատ վարիանտ է, բայց եթե ուրիշ ելք չկա, պետք է փորձենք»,–ասաց առաջին նախագահը։

Ճշգրտմանը, թե եթե 2 ընտրություն լինի` Նիկոլ Փաշինյանի կամ էլ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմել, ո՞ւմ հետ կգնա` առաջին նախագահն արձագանքեց` «գիր-ղուշ կանեն»։ Տեր-Պետրոսյանի խոսքով` կփորձեն սխալ որոշում չկայացնել։

«Առնետավազք է». առաջին նախագահը` Վլադիմիր Կարապետյանի և Գագիկ Ջհանգիրյանի մասին

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն։