Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո

ԱՄՆ դրոշի տակ հանդես գալու մասին ավելի վաղ հայտարարել էր հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո։

ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում 49-ամյա շախմատիստն արդեն ներկայացվել է որպես ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի շախմատիստ։ Վլադիմիր Հակոբյանն իր վարկանիշով (2638) ամերիկացի շախմատիստների մեջ զբաղեցնում է 12-րդ տեղը։

ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր

Հիշեցնենք, որ ԱՄՆ դրոշի տակ հանդես գալու մասին ավելի վաղ հայտարարել էր հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Նա ԱՄՆ-ի հավաքականին կմիանա օգոստոսին։