ԵԱՏՄ-ում կքննարկեն ավիաարդյունաբերության համատեղ կազմակերպման հեռանկարները․ Քամալյան

ԵԱՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը կարծում է, որ ավիացիոն արդյունաբերությունն իր հետևից մի քանի ճյուղ կտանի, մասնավորապես՝ միկրոէլեկտրոնիկան, հաստոցաշինությունը, մետաղագործությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի -Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կքննարկի ԵԱՏՄ-ում ավիացիոն արդյունաբերության համատեղ կազմակերպման հնարավորությունները: Ամփոփելով Իրկուտսկի ավիացիոն գործարան կատարած այցը՝ տեղեկությունը հայտնել է ԵԱՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։

ԵԱՏՄ ոսկերիչները միասին կաշխատեն արտահանման զարգացման ուղղությամբ

ԵԱՏՀ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Քամալյանը նշել է, որ ավիացիոն արդյունաբերությունն իր հետևից միանգամից մի քանի ճյուղ կտանի, մասնավորապես՝ միկրոէլեկտրոնիկան, հաստոցաշինությունը, մետաղագործությունը:

«Միության ձեռնարկություններն ունեն այս ամենի համար և՛ կադրային, և՛ տեխնոլոգիական հնարավորություններ, դրանք պետք է լիարժեք իրացնել», – ասել է Քամալյանը:

Իրկուտսկի ավիացիոն գործարանը մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ։ Այժմ գործարանն աշխատում է ՄՍ-21 սերիական ինքնաթիռների արտադրության վրա։ Այս մոդելի առաջին ինքնաթիռները վերջնական հավաքման փուլում են։

ԵԱՏՄ երկրները կանցնեն դեղերի գրանցման ընդհանուր կանոնների

Նշենք, որ խորհրդային տարիներից Հայաստանում գործում են ավիացիոն արդյունաբերության համար մասեր արտադրող երկու գործարան՝ Արմավիրում ու Գորիսում։