Դատաբժշկականի տնօրենին բարձր պաշտոն չեն տվել. առողջապահության նախարարության պարզաբանումը

Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, թե «զոհերի դիերը նկուղը լցրած հիվանդանոցի տնօրենին բարձր պաշտոն են տվել»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Անդրադառնալով Yerkir.am լրատվականի՝ «Զոհերի դիերը նկուղը լցրած հիվանդանոցի տնօրենին բարձր պաշտոն են տվել» վերտառությամբ հոդվածին, առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ հոդվածում սխալմունք կա։

Աճյուններով նկուղ Աբովյանում, կամ ինչպես են Հայաստանում պատվում հերոսներին

«ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Անրի Ավագյանը և նույն բաժնի երկու սանիտարներն աշխատանքից ազատված են և ներկայում ԱՆ համակարգում ներգրավվածություն չունեն և չեն աշխատում: Աբովյանի «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը տարբեր իրավաբանական անձինք են և իրար հետ առնչություն չունեն, իսկ դիահերձարանի մասնաշենքը «Թոքաբանության ազգային կենտրոնին» չի ենթարկվում», – գրված է նախարարության հայտարարության մեջ։

Զոհվածների դիերն ու մասունքները պարկերով նկուղներում թողնելու դեպքով քրգործ է հարուցվել

Սկզբնաղբյուրը իր էջից դեռևս նախորդ օրը հեռացրել է հոդվածը, սակայն որոշ լրատվամիջոցներ շարունակում են շրջանառել այդ ապատեղեկատվությունը: Առողջապահության նախարարությունը հորդորում և պահանջում է հեռացնել ապատեղեկատվությունը, հանրությանը չմոլորեցնել տեղեկատվական մանիպուլյացիաներով:

Yerkir.am-ի հոդվածում գրված էր, որ Աբովյանի տուբերկուլյոզի դիսպանսերի տնօրեն Վարդան Ավագյանին նշանակել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ԺՊ։

Նշենք, որ հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որտեղ երևում էր, որ Աբովյանի դիահերձարանում պոլիեթիլենային պարկերով զինծառայողների մասունքներ են նետված գետնին։

Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

Հարուցվել է քրեական գործ։

Սառնարանում դիերի պահելը հոգեբանական պահ է, կարևորը` փակ տեղում լինեն. դատաբժիշկ