Ադրբեջանին անցած տարածքում ևս 4 աճյուն է հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ 

«Նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ։

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն։

«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը