Freedom House-ն էլ է մտահոգված հայ գործիչների նախընտրական բառապաշարից

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին կոչ է անում բոլոր կուսակցություններին զերծ մնալ բռնության ու ատելության հռետորաբանությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Freedom House-ը կիսում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունները նախընտրական շրջանում հայաստանյան քաղաքական գործիչների կողմից օգտագործվող բռնություն ու ատելություն պարունակող խոսքի վերաբերյալ, նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում։

Արարատում հարձակվել են լրագրողների վրա, ապտակել, թքել մեքենայի վրա. նրանք դիմել են ՄԻՊ–ին

Freedom House-ի բնորոշմամբ՝ սա նպաստում է կործանարար բևեռայնացմանն ու ատելության խոսքի տարածմանը, քանի դեռ Հայաստանը վերականգնվում է Լեռնային Ղարաբաղի պատերազմից ու պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրություններին:

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին կոչ է անում բոլոր կուսակցություններին զերծ մնալ բռնության ու ատելության հռետորաբանությունից։ Ընտրություններն ինքնին ժողովրդավարական գործընթացի բաղկացուցիչ մաս են և պետք է ուղղված լինեն երկրում համերաշխության վերականգնման ու իրավունքի գերակայության հաստատմանը։

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին ու կտևի մինչև հունիսի 18-ը։

Այսպես շարունակել չի կարելի. Թաթոյանին մտահոգել են Փաշինյանի հայհոյախառն հայտարությունները