Ընտրություններին հնարավոր կլինի քվեարկել միայն Հայաստանում․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Հայաստանից դուրս ընտրատեղամասերի բացում և քվեարկություն նախատեսված չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանի քաղաքացիները հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կարող են քվեարկել միայն երկրի տարածքում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։

«Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով արտերկրում ընտրական տեղամասերի բացում և քվեարկություն նախատեսված չէ: Ընտրությունների անցկացումը կարգավորվում է 2016 թվականի մայիսի 25-ին ընդունված Ընտրական օրենսգրքով։ Այն ներառում է նաև վերջին լրացումները։ Այս օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «քվեարկությունն անցկացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորված տեղամասային կենտրոններում»»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում նշանակված են հունիսի 20-ին։ Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է հունիսի 7-ին։