Երևանում հոսպիտալացված 11 երեխաներից 5–ը դուրս են գրվել, 6–ը շարունակում են բուժումը

Երեխաներից 4-ն ընդունվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ, ստանալով համապատասխան բուժում, տեղափոխվել են ինֆեկցիոն բաժանմունքներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Երևանի մանկապարտեզներից մեկից «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն hիվանդությունների ազգային կենտրոն» հոսպիտալացված 11 երեխաներից 5-ը դուրս են գրվել:

Ստացիոնարում բուժումը դեռ շարունակում է 6 երեխա, որոնց վիճակը գնահատվում է բավարար: Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Մանկապարտեզներում ուսուցման որակը կվերահսկվի, դաստիարակները կվարձատրվեն ըստ գիտելիքների

Հիշեցնենք, որ նախօրեին 11 երեխա մանկապարտեզից հոսպիտալացվել են «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ (ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, որովայնում ցավեր):

Երեխաներից 4-ն ընդունվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ, ստանալով համապատասխան բուժում, տեղափոխվել են ինֆեկցիոն բաժանմունքներ:

Ընդհանուր հոսպիտալացված 11 երեխաներից 5-ն ապաքինվել և նույն օրը դուրս են գրվել: