ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի` Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։ Տեղեկությունը հրապարակվել է Արցախի անվտանգության խորհրդի պաշտոնական կայքում։
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել երեկ` հունիսի 8-ին։
«Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաքելության կողմից իրականացված գործունեության և կատարվելիք ծրագրերի մասին տեղեկություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կարմիր Շուկան ռազմագերիների հետ փոխանակելը քննարկման ենթակա չէ․ Արցախի արտգործնախարար
Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են պետական իշխանությունների և առաքելության համագործակցությունը։
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են վերջերս գերեվարված հայ զինծառայողներին