Նոբել Առուստամյանը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար

Բլոգեր Ուտկինը հայտնել էր, որ Բաքվում Եվրո-2020-ի կազմկոմիտեն արգելափակել է ռուսաստանցի լրագրողի հավատարմագրումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի -Sputnik. «Match TV»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մարդկանց, որոնք իրենց աջակցությունն են հայտնել 2020 թվականի Եվրոպայի առաջնության խաղերին հավատարմագրում չստանալու առիթով: Նա գրել է այդ մասին իր Telegram-ալիքում։

Տարօրինակ միջադեպ ՔՊ-ի գրասենյակի մոտ. պատգամավորը խլել է լրագրողի հեռախոսը

«Աջակցության անհավանական խոսքեր եմ ստացել, որն ինձ համար շատ կարևոր է։ Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում այս իրավիճակին անդրադարձած բոլոր գործընկերներիս։ Գործընկերներս, հեռուստադիտողներն ու ընկերներս հավանաբար երբեք ինձ միաժամանակ այսքան չէին գրել: Զարմացած եմ իմ անձի հանդեպ այս ուշադրությունից, դա ինձ համար անհավանական է։ Ձեր խոսքերն ինձ համար շատ ավելի արժեքավոր են, քան ցանկացած մրցաշարի ցանկացած հավատարմագրում», — գրել է Առուստամյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին բլոգեր Վասիլի Ուտկինը հայտնել էր, որ Բաքվում Եվրո-2020-ի կազմկոմիտեն արգելափակել է ռուսաստանցի լրագրողի հավատարմագրումը: Ավելի ուշ «Match TV»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին ասել էր, որ հեռուստաալիքն ամեն ինչ անում է իրավիճակը կարգավորելու համար։