Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին խաղաց Բուխարեստի մրցաշարում

Գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու ևս հինգ խաղացող գտնվում են մրցաշարային աղյուսակի մեջտեղում և պահպանում են առաջ անցնելու շանսերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Բուխարեստում անցկացվող «Superbet Chess classic» շախմատային մրցաշարի 4-րդ պարտիան ոչ–ոքի է խաղացել:

Լևոն Արոնյանը «Grand Chess Tour» մրցաշարում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո

Արոնյանը ոչ–ոքի հաշվով էր ավարտել Ուեսլի Սոյի (ԱՄՆ) և Ֆաբիանո Կարուանայի (ԱՄՆ), ինչպես նաև ռումինացի գրոսմայստեր Կոնստանտին Լուպուլեսկուի (տանտերերի իրավունքով մրցաշարին մասնակցում են երկու տեղացի շախմատիստներ) հետ պարտիաները: 4-րդ տուրի պարտիան Արոնյանը ոչ-ոքի է խաղացել գրոսմայստեր Անիշ Գիրիի (Հոլանդիա) հետ:

«Ինձ հասկացրել են, որ իմ կարծիքը ոչինչ չարժե». Լևոն Արոնյանն անկեղծացել է

10 շախմատիստներից երկուսը` Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) և Ուեսլի Սոն, հավաքելով 2,5 միավոր, աղյուսակի առաջին հորիզոնականում են, ևս վեցը (ներառյալ Արոնյանը) ունեն 2–ական միավոր, Գիրին և Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա)՝ 1,5–ական միավոր:

Հիշեցնենք, որ Արոնյանը վերջին ամիսներին բավականին հաջող է հանդես գալիս և այժմ ՖԻԴԵ-ի համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 5-րդ տեղը:

Հայտնի է` Լևոն Արոնյանը երբ կտեղափոխվի ԱՄՆ